Կիլիան Մբապպեն պատմել է, թե ինչու իրեն դուր չի գալիս ֆուտբոլի աշխարհը

«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է, որ զզվում է ֆուտբոլի աշխարհից՝ կուլիսներից դուրս խաղերի պատճառով, բայց նշել է, որ շարունակում է խաղալ, քանի որ կիրք ունի սպորտի նկատմամբ։

«Ես ճակատագրապաշտ եմ ֆուտբոլի աշխարհի հետ կապված, բայց ոչ կյանքի հետ կապված։ Կյանքը գեղեցիկ է, իսկ ֆուտբոլը՝ այն, ինչ կա։ Ես սիրում եմ ասել, որ մարզադաշտ գնացող մարդիկ բախտավոր են, որ պարզապես տեսնում են շոու և չգիտեն, թե ինչ է կատարվում կուլիսներից դուրս։

Անկեղծ ասած, եթե ես չունենայի այս կիրքը խաղի նկատմամբ, ֆուտբոլի աշխարհը վաղուց ինձ համար զզվելի կդառնար», – Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։