Լուիս դե լա Ֆուենտեն անդրադարձել է Գավիի առողջական վիճակին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հաստատել է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է վիրահատության ենթարկվել։

Նախկինում հաղորդվել էր, որ 21-ամյա կիսապաշտպանը մի քանի շաբաթ է՝ անհարմարություն է զգում խաչաձև կապանների վնասվածքից ապաքինվելուց հետո։

«Ես այսօր առավոտյան խոսեցի Գավիի հետ։ Նա վշտացած է և սպասում է մենիսկի հնարավոր վիրահատության։

Գավին շատ ուժեղ է։ Ես նրան խրախուսեցի։ Հենց այս հանգամանքներն են, որ քեզ ավելի ուժեղ են դարձնում», – ասել է դե լա Ֆուենտեն El Larguero-ին։