«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սպորտինգի» պաշտպան Զենո Դեբաստի տրանսֆերով, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա բելգիացին կարող է տեղափոխվել անգլիական ակումբ 2026 թվականի հունվարին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Ասթոն Վիլան»։
2024/25 մրցաշրջանում Դեբաստը բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։