Լուիս դե լա Ֆուենտե․ «Նա պարզապես անհավանական է»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գովեստի խոսքեր է ասել կենտրոնական պաշտպան Դին Հոյսենի մասին։ 20-ամյա «Ռեալ Մադրիդի» խաղացողը օգնել է «Ֆուրիա Ռոխային» անառիկ պահել դարպասը Բուլղարիայի (3-0) և Թուրքիայի (6-0) դեմ խաղերում։

Երկու դեպքում էլ կենտրոնական պաշտպանը մեկնարկային կազմում էր։

«Նա պարզապես անհավանական է։ Ես հատկապես տպավորված եմ նրա խոհեմությամբ, հանգստությամբ և տարբեր իրավիճակներում պատասխանատու մոտեցմամբ», – Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում El Larguero-ն։

Դին Հոսզենը «Ռեալ Մադրիդ» է միացել անցյալ ամռան սկզբին անգլիական «Բորնմութից»։ Խաղացողը Իսպանիայի հավաքականում իր նորամուտը նշել է այս տարվա մարտին։