Հարի Քեյնն արձագանքել է Մայքլ Օուենի քննադատությանը

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը արձագանքել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենի քննադատությանը։

«Լսել եմ, որ Օուենն ասել է՝ Բունդեսլիգան հաղթելը մեծ նվաճում չէ, և ճիշտ կլիներ, որ ես մնայի Անգլիայում։ Բոլորն ունեն իրենց կարծիքը։ Ես հարգում եմ Օուենին, բայց յուրաքանչյուր ոք ընտրում է իր ճանապարհը։ Ես իսկապես ուրախ եմ իմ որոշման համար և շատ երջանիկ եմ «Բավարիայում»»,– ասել է Քեյնը Standard Sport-ի հետ զրույցում։