Կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարող է բաց թողնել «Չելսիի» հաջորդ խաղը։ Goal-ը նշել է, որ Պալմերը չկա ակումբի կողմից հրապարակված մարզման կադրերում։
Ենթադրվում է, որ «Ազնվականների» առաջատարը դեռ չի վերսկսել մարզումները։ Ինչպես հայտնի է, առողջական խնդիրների պատճառով Քոուլ Փալմերը բաց է թողել «Չելսիի» վերջին երկու խաղերը Անգլիայի առաջնությունում։
«Չելսին» իր հաջորդ Պրեմիեր լիգայի խաղը կանցկացնի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին։ Այս օրը Էնցո Մարեսկայի թիմը մրցելու է «Բրենտֆորդի» հետ։ «Չելսին» ներկայումս Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ երեք տուրում վաստակելով յոթ միավոր։