Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպեց Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2-1 հաշվով։
Խաղից հետո ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կիսվել է խաղի մասին իր տպավորություններով։
«5-0 պարտվելիս, ես այստեղ էի ձեր առաջ նստախ, սակայն իմ տրամադրությունը շատ վատ չէր, բայց ես, գլխավոր մարզիչ լինելով, չպետք է թույլ տամ ինձ կոտրված տեսնել։ Հավատացեք մեզ, քանի որ շատ խնդիրներ կան լուծելու, ես ինձ մենակ չեմ զգացել 5-0-ից հետո։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ երկրպագուներին։ Միասին լինելու դեպքում ամեն բան լավ կլինի։ Մեր ազգը հաղթանակի կարիք ունի, և մենք պետք է կարողանանք հասնել հաղթանակի։
Շատ մեծ աշխատանք է տարվեր պաշտպանների հետ։ Ես ինքս պաշտպան եմ եղել, և գիտեմ, թե ինչպես պետք է լինի պաշտպանը հոգեբանորեն։ 5-0-ից հետո բոլորս լավ գործ ենք արել, սա մեծ հաղթանակ չէ, սակայն շատ կարևոր քայլ է դեպի մեծ հաղթանակներ։ Դժվար կլինի ստաբիլություն պահել, բայց մենք կաշխատենք լուծել մեր խնդիրները։
Հենրի Ավագյանը վնասվածք ուներ, այդ իսկ պատճառով դարպասը պաշտպանեց Օգնյեն Չանչարևիչը, նա ոտքով խաղի հետ կապված խնդիրներ ունի, սակայն այդ խնդիրները ևս շտկվելու են։
Ես ցանկանում եմ մտածել բոլորի մասին, և կարևոր է, որ ֆուտբոլիստները չվիրավորվեն իմ որոշումներից։ Կային ֆուտբոլիստներ, որոնք մեկնարկային կազմում չէին, սակայն մեծ նվիրումով դուրս եկան խաղադաշտ»,- ասել է Եղիշե Մելիքյանը։