Մադրիդի «Ռեալի» լեգենդ Զինեդին Զիդանը մոտ է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուն, փոխանցում է Footmercato-ն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ մասնագետն արդեն ուսումնասիրում է թիմի կազմը և ծրագրեր կազմում որոշ խաղացողների հետ կապված։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիդիե Դեշամը կլքի պաշտոնը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, ինչից հետո ղեկը վստահվելու է հենց Զիդանին։
Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» գլխավորել է երկու փուլով՝ 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Նրա օրոք մադրիդյան ակումբը երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն և երկու անգամ՝ Սուպերգավաթակիր։