Պեպ Գվարդիոլա․ «Վստահ եմ, որ նրա հեռանալը սխալ որոշում էր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է նախկին ֆուտբոլիստներից մեկի հեռանալուն՝ նշելով, որ դա տեղի է ունեցել ժամանակից շուտ։

«Եթե ընտրություն կատարեմ, ապա կասեմ Խեսուս Նավասի անունը։ Հնարավոր է, շատերը չհամաձայնեն, բայց վստահ եմ, որ նրա հեռանալը սխալ որոշում էր։ Նա պետք է ավելի երկար ժամանակ մնար մեր թիմում»,– նշել է Գվարդիոլան AS-ի հետ զրույցում։

Նավասը «Սիթիում» հանդես է եկել 2013–2017 թթ․, որից հետո վերադարձել է «Սևիլյա»։ Իսպանացի վետերանը 2024 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ ավարտում է իր խաղային կարիերան։

Նշենք, որ ընթացիկ Պրեմիեր լիգայի մրցաշրջանում «քաղաքացիները» երեք տուրից հետո ունեն ընդամենը 3 միավոր և գտնվում են 13-րդ հորիզոնականում։