«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ճանաչվել է Լա Լիգայի լավագույն մարզիչը անցյալ օգոստոսի համար։ Այս մասին հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» նոր մրցաշրջանի երեք տուրից հետո ունի ինը միավոր։ Առաջին փուլում մադրիդյան թիմը տանը հաղթեց «Օսասունային» (1:0), երկրորդ փուլում նրանք ավելի խոշոր հաշվով հաղթանակ տարան «Ռեալ Օվիեդոյի» նկատմամբ (3:0), իսկ երրորդ փուլում տանը հաղթեցին «Մալյորկային» (2:1)։
Արդյունքում առաջին տեղը գրավեց, նույնքան միավոր է վաստակել միայն «Ատլետիկ Բիլբաոն»։ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Անոետայում» կխաղա «Ռեալ Սոսյեդադի» դեմ։