📷 Էրլինգ Հոլանդը բախվել է ավտոբուսի դռանը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը անսովոր վնասվածք է ստացել Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում խաղալու ժամանակ։

25-ամյա հարձակվողը սոցիալական ցանցերում հրապարակել է երկու սելֆի, որոնցում երևում է կզակի վերքը։

«Հենց նոր բախվեցի ավտոբուսի դռանը։ Երեք կար են դրել։ Իրականում բավականին լավ տեսք ունի», – գրել է Հալանդը գրառման տակ։

Սեպտեմբերի 4-ին Հոլանդի գոլի շնորհիվ Նորվեգիան ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթանակ տարավ Ֆինլանդիայի նկատմամբ։ Սեպտեմբերի 9-ին Նորվեգիան 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում կխաղա Մոլդովայի հետ։