Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Ուիլյամ Սալիբան

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան վնասվածքի պատճառով կբացակայի երեքից չորս շաբաթ, հայտնում է L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը վնասվածք էր ստացել Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում։ Նա փոխարինվել է հինգերորդ րոպեին։

24-ամյա Սալիբան այս մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի առաջնության երեք հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: