ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը նախկինում խաղացել է «Բարսելոնայում», հիշել է 2017 թվականին կատալոնական ակումբ տեղափոխվելու հույզերը։
Ֆրանսիացին «Բլաուգրանայուն» հանդես է եկել մինչև 2023 թվականի ամառը։
«Դա հեշտ չէր, հատկապես հաշվի առնելով, որ ես ակումբ ժամանեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալուց ընդամենը 18 ամիս անց։ Ես վեց ամիս անցկացրի «Ռենում», ապա մեկ տարի՝ «Բորուսիայում»։
20 տարեկանում «Բարսելոնայի» հանդերձարան ես մտնում բոլոր աստղերի հետ, բոլոր այն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ երազում էիր խաղալ: Դա պարզապես անհավանական էր։
Հետո ես ստիպված էի հարմարվել։ Ես երեք կամ չորս տարի անհաջողակ էի վնասվածքների պատճառով։ Երբ կարողանում ես խաղալ, պետք է հարմարվես։
Երբ դա անհնար էր, պետք էր ուժեղ մնալ։ Բայց ես անում էի այն, ինչ սիրում էի և խաղում էի իմ երազանքների ակումբում՝ «Բարսելոնայում»։ Դա հեշտ չէր, բայց երեք կամ չորս տարի անց ամեն ինչ շատ լավացավ», – Դեմբելեի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։