Պեպ Գվարդիոլան խնդրել է ակումբի ղեկավարությանը չվաճառել թիմի հարձակվողին

Հայտնի է դարձել, թե ինչու «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Սավիոն չի տեղափոխվել Լոնդոնի «Թոթենհեմ»։

Ըստ El Nacional-ի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ խնդրել է ակումբի մարզական տնօրեն Ուգո Վիանային չքննարկել Սավիոյի վերաբերյալ որևէ առաջարկ։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Թոթենհեմը» և «Բարսելոնան»։

21-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը: