«Լիվերպուլը» ձմռանը ձեռք չի բերի անգլիացի պաշտպանին

«Լիվերպուլը» ձմռանը չի փորձի ձեռք բերել Անգլիայի հավաքականի և «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիին։

Այս մասին հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները ցանկանում են նրան ձեռք բերել որպես ազատ գործակալ հաջորդ ամռանը, քանի որ պաշտպանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է։

Այս մրցաշրջանում անգլիացի պաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի վեց խաղի, որոնցում խփել է մեկ գոլ։