Եղիշե Մելիքյանը և պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսք են ուղղել երկրպագուներին

Սեպտեմբերի 9-ին, Երևանում, Հայաստանի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի մրցաշարի երկրորդ տուրում կհանդիպի Իռլանդիայի հավաքականին։

Խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանը շնորհակալություն են հայտնել երկրպագուներին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն երկրպագուներին, որոնք ստադիոնում աջակցում էին մեզ։ Ռոնալդուն կուռք է, և սարսափելի չէ, որ որոշ երկրպագուներ նրան ծափահարել են։ Չեմ քննադատում նրանց», –  ասել է Նաիր Թիկնիզյանը։

«Մեր երկրպագուները մեր առավելությունն են։ Ֆուտբոլիստները նույնպես զգացին աջակցություն։ Հավատացեք մեզ, ու ամեն ինչ լավ կլինի», – ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։