Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է շարունակել իր կարիերան «Ռեալ Մադրիդում», հայտնում է Temtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն 33-ամյա եգիպտացուն հրավիրել է «Ռեալ Մադրիդ»։

Սալահն նոր պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ, բայց ամռանը կարող է տեղափոխվել իսպանական ակումբ։

2024/25 մրցաշրջանում Սալահը մասնակցել է 52 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։