Յուլիան Նագելսման. «Արժանի հաղթանակ էր»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամփոփել է Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում (3-1):

«Առաջին խաղակեսում մեր երկրպագուները շատ գոհ չէին հաշվից և մեր խաղից։ Մենք լավ սկսեցինք և լի էինք էներգիայով։ Մրցակիցը հավասարեցրեց հաշիվը մեր դարպասին կատարած իրենց միակ հարվածով, որը հիանալի հարված էր։

Դա հեշտ չէր, և մեր տրամադրությունը խաղի այդ հատվածում իդեալական չէր, բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ բարելավվեց։ Որքան երկար էր տևում խաղը, այնքան ավելի հզոր էինք դառնում։ Սա արժանի հաղթանակ էր:

Մենք արժանիորեն առաջ անցանք հաշվի մեջ։ Հետո, երբ մրցակիցն ունեցավ իր առաջին իրական հնարավորությունը, նրանք հավասարեցրին հաշիվը։ Դրանից հետո մենք չափազանց դանդաղ էինք գնդակի հետ և չափազանց հետ էինք խաղում։

Խաղակեսում ես թիմին ասացի, որ պետք է պատրաստ լինենք երկրորդ և երրորդ գոլերը խփելուն։ Խաղի վերջին 30 րոպեների ընթացքում մենք կրկին նմանվեցինք մեզ», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։