Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակը (6-0) Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում։

«Սա այն թիմն է, որի հետ շատ քիչ է պետք խոսել. նրանք ամեն ինչ արագ են հասկանում։ Մենք չէինք ուզում նույն սխալները թույլ տալ, ինչ Բուլղարիայի հետ։

Սա ֆուտբոլիստների սերունդ է, որը երբեք չի դադարում աշխատել և կատարելագործվել։ Այսօր մենք արդեն մտածում ենք այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի հաջորդ խաղերում մի փոքր ավելի լավը լինենք։

Նիկո Ուիլյամսի վնասվածքը՞. Թվում է, թե նա անհարմարություն ունի։ Կտեսնենք։ Գուցե մկանային խնդիր։

Մերինոյի հեթ-տրի՞կը. Մենք ունենք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, և նա ևս մեկ օրինակ է այն ֆուտբոլիստի, ով շատ բաներ ճիշտ է անում և հանճար է։ Բայց երբեմն նրան չեն ճանաչում Իսպանիայում։ Միկելը իր դիրքում աշխարհի լավագույններից մեկն է։

Մենք ունենք լավ տղաներ, ովքեր համեստ են և ցանկանում են շարունակել աճել», – դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։