Մունիր Էլ Հադդադին նոր ակումբ ունի

Իսպանացի հարձակվող Մունիր Էլ Հադդադին դարձել է «Էսթեղլալի» ֆուտբոլիստ, հայտնում է իրանական ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառը։

Անցյալ մրցաշրջանում Էլ Հադդադին խաղացել է «Լեգանեսի» կազմում, որտեղ Լա Լիգայի 25 խաղում հարձակվողը դարձել է 4 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է։