«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և ակումբի սեփականատիրոջ խորհրդական Զլատան Իբրահիմովիչի կողմից իրեն ուղղված անսովոր խնդրանքի մասին։
«Ալեգրին և Իբրահիմովիչը խնդրեցին ինձ ավելի քիչ օգտագործել սոցիալական ցանցերը», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Անցած մրցաշրջանում «Միլանի» հարձակման առաջատարը անցկացրել է 50 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Լեաուն այժմ վերականգնվում է վնասվածքից։