Հայտնի է դարձել, թե ով պետք է գլխավորի «Բայերը»

«Բայերը» որոշել է, թե ով պետք է գլխավորի թիմը Էրիկ տեն Հագի վերջերս տված հրաժարականից հետո։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը՝ այս պաշտոնի գլխավոր ֆավորիտը Դանիայի հավաքականի նախկին մարզիչ Կասպեր Հյուլմանն է։

Նշվում է, որ բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում, և «Բայերը» Հյուլմանի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ։

53-ամյա դանիացին գործազուրկ է անցյալ ամռանից, երբ հեռացավ Դանիայի հավաքականից, որը մարզում էր 2020 թվականից։ Հյուլմանը նախկինում գլխավորել է «Մայնցը» և «Նորդշելանդը»։