Տիագո Մոտտան կարող է գլխավորել գերմանական ակումբը

Իտալացի մասնագետ Տիագո Մոտտան կարող է գլխավորել «Բայերը», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ միջնորդները գերմանական թիմին առաջարկել են 42-ամյա մասնագետի ծառայությունները, սակայն դեռևս պատասխան չեն ստացել «Բայերից»։

Սեպտեմբերի 1-ին Էրիկ տեն Հագը հեռացվեց «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Մոտտան գլխավորել է «Յուվենտուսը» 2024 թվականի ամռանից մինչև 2025 թվականի մարտը։ Նա նաև աշխատել է «Ջենոայում», «Սպեցիայում» և «Բոլոնիայում»։