«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մոտ է Թուրքիա տեղափոխվելուն։
«Տրաբզոնսպորը» մոտ է կամերունցու հետ պայմանագիր կնքելուն՝ արդեն համաձայնության գալով «Կարմիր սատանաների» հետ վարձակալության վերաբերյալ։
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ Օնանան ինքը հետաքրքրված է տեղափոխությամբ և ցանկանում է, որ գործարքը կայանա։
«Տրաբզոնսպորը» ակնկալում է, որ 29-ամյա դարպասապահը կկարողանա մասնակցել Թուրքիայի առաջնության առաջիկա խաղին «Ֆեներբախչեի» դեմ, որը կկայանա սեպտեմբերի 14-ին։