«Բարսելոնան» որոշում է կայացրել Էրիկ Գարսիայի վերաբերյալ

«Բարսելոնան» բանակցություններ է վարում պաշտպան Էրիկ Գարսիայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ կատալոնական ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը 24-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2030 թվականը, մինչդեռ ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Կողմերը մոտ են համաձայնության գալուն։

Հիշեցնենք, որ Էրիկ Գարսիան միացել է «Բարսելոնային» 2021 թվականի ամռանը և այդ ժամանակվանից ի վեր «բլաուգրանայի» կազմում անցկացրել է 118 հանդիպում՝ խփելով 6 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։