«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշը ցանկանում էր միանալ «Ալ-Հիլալին» անցյալ ամռանը։ Պորտուգալացին ցանկանում էր դա անել մինչև Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը, այդ իսկ պատճառով նրա գործակալը մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ մեկշաբաթյա բանակցությունների, հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստը ընտանիքի հետ քննարկել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության հարցը, և արդյունքում նա հակված էր առնվազն ևս մեկ մրցաշրջան անցկացնել Անգլիայում։
Նշվում է, որ «Ալ-Հիլալը» պատրաստ էր վճարել ավելի քան 80 միլիոն ֆունտ ստեռլինգ, եթե պորտուգալացիները համաձայնեին տրանսֆերին։
Ֆերնանդեշը «Կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2020 թվականի ձմռանից։ Այդ ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 294 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 99 գոլ և կատարել 86 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։