Կիլիան Մբապպեն նշել է Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի ֆավորիտին

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է, թե որ թիմը կհաղթի Պրեմիեր Լիգան 2025/26 մրցաշրջանում։

«Իհարկե, նախևառաջ պետք է հիշատակենք «Լիվերպուլին», քանի որ նրանք վճռականորեն տրամադրված են մեկը մյուսի հետևից նվաճել տիտղոսը։ Բայց ես նաև մեծ հույսեր ունեմ «Արսենալի» հետ, քանի որ թիմի միջուկը վաղուց է ճանաչում միմյանց, և սա որոշիչ գործոն է ֆուտբոլում։

Ո՞վ կդառնա չեմպիոն։ Դժվար է ասել։ Գուցե «Արսենալը»։ Գուցե սա նրանց տարին լինի։ Իհարկե, ավելի հեշտ կլինի ասել՝ «Սիթի՞ն», թե՞ «Լիվերպուլը»», – Մբապպեի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Անգլիայի առաջնության երեք տուրից հետո «Լիվերպուլը» ինը միավորով առաջին տեղում է, «Արսենալը»՝ երրորդը (6), «Մանչեսթեր Սիթին»՝ 13-րդը (3)։