Պրեսնել Կիմպեմբեն հեռացավ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ն ֆուտբոլիստի հեռանալու մասին հայտարարություն է տեղադրել իր պաշտոնական կայքում։

Կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն լքել է փարիզցիներին և տեղափոխվել Քաթար։ Տրանսֆերի պայմանները չեն հրապարակվել։

Կիմպեմբեն միացել է ՊՍԺ-ի ակադեմիային դեռևս 2005 թվականին՝ 10 տարեկան հասակում։ Ժամանակի ընթացքում պաշտպանը դարձել է հիմնական կազմի խաղացող։

ՊՍԺ-ի հիմնական թիմի կազմում Պրեսնելը խաղացել է 241 պաշտոնական խաղ, որոնցում խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Կիմպեմբեն այժմ 30 տարեկան է։