ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել շուրջ 6 շաբաթ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
28-ամյա Դեմբելեն վնասվածք է ստացել աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի Ուկրաինա – Ֆրանսիա խաղում (0-2)․ նա դաշտ մտավ երկրորդ խաղակեսի սկզբում, սակայն 81-րդ րոպեին փոխարինվեց ազդրի մկանի վնասվածքի պատճառով։