«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն մոտ էր այս ամռանը «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը չկայացավ։
Ֆրանսիացին հայտնեց, որ «Լոս Բլանկոսի» հարձակվող Կիլիան Մբապպեն դեռևս հետաքրքրված է իր տեղափոխությամբ։
«Մբապպեն ճնշում է գործադրում ինձ վրա։ Այո, նա զանգահարում է ինձ յուրաքանչյուր երկու ժամը մեկ», – Telefoot-ին ասել է պաշտպանը։
Կոնատեն անցյալ մրցաշրջանում «մերսիսայդցիների» կազմում խաղացել է 42 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ 26-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։ Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 60 միլիոն եվրո։