Պորտուգալիայի հավաքականի ավագ և լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր Instagram-յան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ իրեն խաղադաշտ ուղեկցած պատանու հետ գրկախառնվում։
40-ամյա Ռոնալդուն հրապարակմանը կից գրել է․
«Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շնորհակալ եմ ամեն օր ստացվող սիրո և աջակցության համար։ Հուսով եմ՝ բոլորը կհետևեն իրենց երազանքներին»։
Հիշեցնենք, որ Հայաստանի դեմ հանդիպմանը Ռոնալդուն դուբլ գրանցեց։
View this post on Instagram