Կիլիան Մբապպեն ցանկանում է «Ռեալում» տեսնել «Բավարիայի» աստղին

Հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է «Ռեալ Մադրիդում» նոր ֆուտբոլիստ տեսնել։ Խոսքը հարձակողական կիսապաշտպան Մայքլ Օլիսեի մասին է, որի հետ Մբապեն խաղում է Ֆրանսիայի ազգային հավաքականում։

Defensa Central-ի տվյալներով՝ Մբապեն Օլիսեին խորհուրդ է տվել «Ռեալ Մադրիդի» գլխավոր սկաուտին։ Այս պահին մադրիդյան ակումբը քայլեր չի ձեռնարկում ֆուտբոլիստի ապագա տրանսֆերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, «սերուցքայինները» հետևում են Օլիսեին և քննարկում են ապագայում նրան պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Transfermarkt պորտալը 23-ամյա Մայքլ Օլիսեին գնահատում է 100 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը Մյունխենում նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։