«Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբան վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեքից չորս շաբաթ, հայտնում է L’Équipe-ը։
Ֆրանսիայի հավաքականի և լոնդոնյան ակումբի պաշտպանը կոճի վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում։ Նա փոխարինվել է խաղի 5-րդ րոպեին։ Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել թիմի նորեկ Քրիստիան Մոսկերան, որը 2025 թվականի ամռանը «Վալենսիայից» տեղափոխվել է «Արսենալ» 15 միլիոն եվրոյի դիմաց։
24-ամյա Սալիբան այս մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի երեք հանդիպման։ Նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալի»՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (սեպտեմբերի 21) և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ (սեպտեմբերի 16)։