ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական բրիգադը։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղի գլխավոր մրցավարը կլինի Գոգա Կիկաչեիշվիլին։ Նրան եզրերից կօգնեն Դավիդ Ախվլեդիանին և Դավիդ Գաբիսոնիան։
Չորրորդ պաշտոնյան կլինի նիդերլանդցի Դենիս Հիգլերը, իսկ VAR համակարգում կաշխատեն նիդերլանդցի Ռիչարդ Մարտենսը և վրացի Գեորգի Կրուաշվիլին։