Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայից, իսկ պորտուգալական A Bola-ն առանձնացրել է մի շարք խաղացողների գործողությունները։
Տիգրան Բարսեղյան (6) – 31-ամյա հարձակվողը ֆիզիկապես ամուր ու ակտիվ էր։ Ստիպեց Դիոգու Կոշտային կատարել բարդ սեյվ։ Բարսեղյանը փորձեց առաջ մղել թիմին, սակայն թիմակիցների պասիվ խաղի պայմաններում նրա ջանքերը բավարար չեղան։
Նաիր Թիկնիզյան (3) – հանդիպմանը մոտեցավ մեջքի ցավերով, ինչը բացասաբար անդրադարձավ։ Ժոաու Կանսելուի դեմ մենամարտում թույլ խաղաց, ինչի արդյունքում պորտուգալացիները բացեցին հաշիվը։
Հենրի Ավագյան (4) – դարպասապահը փորձեց կանխել խոշոր հաշվով պարտությունը։ Թեև մի քանի պահերում վստահ էր, այդ թվում՝ վերջում գեղեցիկ սեյվ կատարեց, բայց ընդհանուր առմամբ հինգ գոլ բաց թողեց, որոնցից մեկում ակնհայտ սխալ թույլ տվեց։
Կենտրոնական պաշտպաններ՝ Մուրադյան (3), Փիլոյան (3), Հարությունյան (3) – երեք ֆուտբոլիստներն էլ չկարողացան դիմակայել Պորտուգալիայի հարձակվողների արագ տեղաշարժերին։ Հաճախ խառնաշփոթի մեջ էին և չկարողացան կասեցնել մրցակցի գրոհները։
Իվու (4), Լուկաս Զելարայան (5), Էդգար Սևիկյան (6) – Իվուն խաղում էր մեծ ցանկությամբ, բայց սահմանափակ վարպետությունը զգացվեց։ Զելարայանը միայն որոշ դրվագներում աչքի ընկավ, իսկ Սևիկյանի մտնելուն պես հարձակման գծում որոշ աշխուժություն նկատվեց։