Լևերկուզենի «Բայերի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է դանիացի Կասպեր Հյուլմանին, հաղորդում է Bild-ը։
Դանիայի հավաքականի նախկին մարզիչը դեռևս պաշտոնական առաջարկ չի ստացել, սակայն համարվում է հիմնական թեկնածուն։
Անգե Պոստեկողլուն և Տիագո Մոտան այս պահին չեն դիտարկվում որպես հավանական տարբերակներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանցից մեկը կարող էր փոխարինել պաշտոնանկ արված Էրիկ տեն Հագին։
Հիշեցնենք, Հյուլմանը 2014/15 մրցաշրջանում գլխավորել է գերմանական «Մայնցը»։