Դենզել Դյումֆրիս․ «Կարող եմ լավ հանդես գալ նաև Անգլիայում»

«Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսը խոստովանել է, որ դեմ չէր լինի մի օր իր ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

«Պրեմիեր լիգան շատ լավն է, բայց հիմա ես խաղում եմ Սերիա Ա-ում։ Ես ինձ հարմարավետ եմ զգում «Ինտերում», բայց կարծում եմ, որ կարող եմ լավ հանդես գալ Անգլիայի առաջնությունում։ Ես կցանկանայի այնտեղ ինձ փորձել։ Պրեմիեր լիգան հայտնի է իր լարվածությամբ, մինչդեռ Իտալիայի առաջնությունը՝ իր մարտավարությամբ», – 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

Դենզել Դամֆրիսի պայմանագիրը «Ներաձուրիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Անցյալում խաղացողի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Ասթոն Վիլան» և շատ այլ անգլիական ակումբներ։