Կիլիան Մբապպե. «Մենք փորձում ենք հասկանալ նրա ծրագիրը»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին իր մեկնաբանություններով, ով ամռանը փոխարինել է Կառլո Անչելոտտիին։

«Խաբի Ալոնսոն մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Դուք տեսնում եք մի տղայի, ով ցանկանում է հաջողության հասնել։ Նա շատ լավ գիտի ակումբը, քանի որ ինքն էլ խաղացել է այստեղ։ Մենք պարզապես փորձում ենք իրականացնել այն, ինչ նա մեզ ասում է։ Մենք փորձում ենք հասկանալ նրա ծրագիրը», – Մբապպեի խոսքերն է մեջբերում BILD-ը։

Խաբի Ալոնսոն «Ռեալ Մադրիդը» գլխավորել է անցյալ ամռանը։ Նրա ղեկավարությամբ թիմը հասել է 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է ՊՍԺ-ին (0:4)։ Այժմ «սերուցքայինները» գլխավորում են Իսպանիայի Լա Լիգան՝ երեք խաղում վաստակելով ինը միավոր։