Էդգար Սևիկյան․ «Պարտությունները հենց դրա համար են»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը արձագանքել է Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությանը (0:5)՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում։

«Պորտուգալիան, իմ կարծիքով, աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Նրանք բարձրակարգ խաղացողներ ունեն՝ համաշխարհային մակարդակի։ Ակնկալում էինք մեծ վարպետություն և բարձրորակ խաղ։ Փորձեցինք դիմակայել, բայց այնքան էլ չստացվեց։ Հաջորդ անգամ կշտկենք մեր սխալները և ավելի հաջող կխաղանք։

Մենք ծրագրեր ունեինք, փորձարկեցինք տարբեր մարտավարություններ։ Որոշ բաներ ստացվեցին, որոշները՝ ոչ։ Պարտությունները հենց դրա համար են, որ դրանցից դասեր քաղենք։ Պետք է շարունակենք աշխատել՝ առաջընթաց գրանցելու համար», — ասել է Սևիկյանը «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում։