Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Բրայան Մբեմոն ճանաչվել է թիմի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

26-ամյա կամերունցին նախորդ ամիս մասնակցել է Պրեմիեր Լիգայի երեք հանդիպման և Լիգայի գավաթի մեկ հանդիպման՝ խփելով երկու գոլ։

Հիշեցնենք, որ Բրայան Մբեմոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Բրենտֆորդից» 2025 թվականի հուլիսին։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։