«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կմիանա Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբին

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան կմիանա «Բլաուգրանայի» մարզչական շտաբին։

Ինչպես X սոցիալական ցանցում հաղորդում է լրագրող Ադրիա Ալբեցը, կատալոնացիների նախկին կիսապաշտպանը շուտով կմիանա գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբին։

Հիշեցնենք, որ Տիագո Ալկանտարան, ով ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան 2024 թվականի ամռանը, ժամանակավորապես «Բարսելոնայի» մարզչական շտաբի անդամ էր, իսկ տեխնիկական օգնականի պաշտոնը լքել է անցյալ տարվա օգոստոսին։

Տիագո Ալկանտարան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստը խաղացել է գլխավոր թիմում 2011-ից 2013 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Բավարիա»։