Եղիշե Մելիքյանը բացատրել է, թե ինչու է ավագի թևկապը վստահել Տիգրան Բարսեղյանին և ոչ թե Էդուարդ Սպերցյանին

Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու հետ և պարտվեց 5-0 հաշվով։

Հանդիպումից հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը բացատրել է, թե ինչու է ավագի թևկապը վստահել թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանին։

«Ես թևկապը որոշեցի վստահել Տիգրան Բարսեղյանին, և դա զարմանալի չէ, քանի որ նա փորձառու ֆուտբոլիստ է, և բացի այդ մենք ունենք ավանդույթ, ըստ որի` թիմի ավագ են եղել տարիքով մեծ ֆուտբոլիստները։
Սպերցյանի ժամանակը ևս կգա, նա ապագայի աստղ է, որը հիմա ևս արժանի է թիմի ավագ լինելուն։ Ես վստահ եմ, որ այդ օրը ևս հեռու չէ», – ասել է Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդիվ կմրցի Իռալնդիայի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։