Ռոբերտո Մարտինես. «Մեր թիմն այսօր շատ լավ հանդիպում անցկացրեց և օգտագործեց իր շանսերը»

Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու հետ և պարտվեց 5-0 հաշվով։

Հանդիպումից հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է հանդիպման մասին․

«Լավ մեկնարկը շատ կարևոր էր: Առաջին գոլից հետո խաղի ընթացքը փոխվեց, բայց մենք պահպանեցինք կարգապահությունը և ձգտեցինք նոր գոլեր խփել: Անհատական որակը, բարձր տեմպը և ֆանտաստիկ կարգապահությունը մեզ հաջողություն բերեցին: Հիմա պետք է արագ վերականգնվենք, քանի որ Հունգարիայի դեմ բարդ հանդիպում է սպասվում:

Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է, և կարող էր էլ ավելի մրցունակ այսօրվա խաղում։ Մեր թիմն այսօր շատ լավ հանդիպում անցկացրեց և օգտագործեց իր շանսերը։ Ինձ համար ավելի կարևոր է թիմի մակարդակը քան ելույթը», – նշեց Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։