Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու հետ։
Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 5-0 հաշվով։
Հանդիպման հենց սկզբում հյուրերը ունեին խաղային և դիրքային մեծ առավելություն։ Արդեն 10-րդ րոպեին Ժոաու Կանսելուի փոխանցումից հետո Ժոաու Ֆելիշը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին։ Հյուրերի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 21-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Պորտուգալիայի հավաքականը հանդիպման 33-րդ րոպեին մեծացրեց իր առավելությունը․ աչքի ընկավ Ժոաու Կանսելուն։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ գրանցին իր հաշվին, իսկ 62-րդ րոպեին Ժոաու Ֆելիշը խփեց իր թիմի վերջին գոլը՝ նույնպես դուբլ գրանցելով իր հաշվին։
Հիշեցնենք, որ հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը կընդունի Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին։