«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան շատ կարևոր է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, 24-ամյա Գարսիան նույնպես ցանկանում է շարունակել խաղալ «Բարսելոնայի» կազմում, սակայն ակումբը դեռևս չի սկսել բանակցություններ խաղացողի հետ նրա պայմանագիրը երկարաձգելու համար։
Իսպանացու ներկայիս պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում Գարսիան խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնության երեք խաղերում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։