Հարի Մագուայերը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

Ինչպես հայտնում է Caught Offside-ը, «Ալ-Նասրը» և «Ալ-Ահլին» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերի ծառայություններով։

Սաուդյան ակումբները պատրաստ են 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել տարեկան մոտ 15 միլիոն եվրո աշխատավարձ։

Մագուայերը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Այդ ընթացքում պաշտպանը մասնակցել է 249 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 16 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։