Մաուրիսիո Պոչետինո․ «Ես ցնցված էի այս լուրից»

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն արձագանքել է Դանիել Լևիի Լոնդոնի «Թոթենհեմից» հեռանալուն։

«Ես ցնցված էի այս լուրից։ Չգիտեմ՝ ինչ է պատահել։ Ուզում եմ նրան մաղթել ամենայն բարիք։ Բայց ես ցնցված եմ», – մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզիչը։

Նշենք, որ Լևին լոնդոնյան ակումբի նախագահն է 2001 թվականից։

Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում «Տոտենհեմը» խաղացված երեք տուրից հետո վաստակել է վեց միավոր։ Այսօրվա դրությամբ լոնդոնյան թիմը առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ առաջատար «Լիվերպուլից» երեք միավորով հետ մնալով։