Եգոր Տիտովի կանխատեսումը Հայաստան – Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ

Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Եգոր Տիտովն անդրադարձել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպմանը։

«Հայերը, ցավոք, վերջերս ընդհանրապես չեն գոհացրել իրենց երկրպագուներին։ Այո, հիմա սկսվում է նոր որակավորման մրցաշար, և կարող են փորձել էջը շրջել։ Բայց Պորտուգալիան բոլորովին այլ մակարդակ է, էապես այլ։

Գուցե Եղիշե Մելիքյանը կարողանա գտնել ճիշտ խոսքեր, լիցքավորել թիմին, որպեսզի սկզբում գոնե գնդակը գնդակի հետևից չսկսեն ընդունել։ Ամենայն հավանականությամբ պորտուգալացիները խոշոր հաշվով կհաղթեն։ Այստեղ արդեն ավելի շատ կախված է նրանից, թե որքան նրանք կցանկանան խփել»,- ասել է Տիտովը։