«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբներից մեկը։ Այս մասին հաղորդում է Tribal Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Չելսին» դեռևս հետաքրքրված է 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստով։ «Ազնվականների» ղեկավարությունը կփորձի ձեռք բերել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ամռանը կողմերը բանակցություններ էին վարում, սակայն գործարքը չկայացավ։ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ֆերմինը խաղացել է 28 խաղ, խփել վեց գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Նրա շուկայական արժեքը 50 միլիոն եվրո է։