Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը քիչ անց Երևանում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։
Սպասվող խաղին անդրադարձել է նաև սիրված դերասան և ֆուտբոլասեր Անդրանիկ Հարությունյանը։
«Սիրելի հայ երկրպագուներ,
Բնականաբար, այսօր մենք բոլորս միասին, ես էլ՝ ձեզ հետ, երկրպագելու ենք մեր Հայաստանի հավաքականին։ Չեմ ուզում ասել 100 տոկոս, բայց գոնե վստահաբար՝ 90 տոկոսով հավատում եմ, որ մեր հավաքականը հաղթանակ կտանի։ Ցանկանում եմ, որ մեր ֆուտբոլիստները խաղն ավարտեն հաղթանակով։ Կարծում եմ, հաշիվը կարող է լինել մոտավորապես 3-2 մեր օգտին։
Ես նույնպես լինելու եմ մարզադաշտում և, բնականաբար, սրտանց երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին։ Ուստի բոլորիս մաղթում եմ հաճելի դիտում․ ովքեր տանը կմիանան՝ բարի դիտում, իսկ ովքեր մարզադաշտում կլինեն՝ նույնպես բարի դիտում։ Մեզ բոլորիս մաղթում եմ հաղթանակ»,- ասել է Անդրանիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։